Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Նշանակվել են առողջապահության փոխնախարարներ

Նշանակվել են առողջապահության փոխնախարարներ
05.06.2018 | 17:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում։


Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Լենա Նանուշյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ